Արցախում բնակվող բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև իրեն չի հետաքրքրում այստեղ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը»։