«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ում այս օրերին նախընտրական եռուզեռ է: Թեեւ ընտրություններին շուրջ չորս ամիս կա, բայց ՔՊ-ն իր ողջ կազմով լծված է քաղաքապետի իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզչությանը:

Կարելի է ասել՝ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն խնդիրներն այս պահին մղվել են երկրորդ պլան. ՔՊ-ականները զբաղված են մայրաքաղաքում իրենց իշխանության պահպանման հարցով, սրա համար գործի է դրվել ողջ ռեսուրսը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրնեից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է բավականին ակտիվ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը:


ՔՊ վարչության ու նախաձեռնող խմբի նիստերն էլ այս օրերին գրեթե ամբողջությամբ նվիրված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին: Ի դեպ, ՔՊ-ում գրեթե 100% վստահ են իրենց հաղթանակի վրա, հիմա աշխատանքներ են տանում «ջախջախիչ հաղթանակ» ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում