«Բարսելոնան» ակումբային ակադեմիայի տարածքում կբացի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող, թիմի նախկին խաղացող Լիոնել Մեսիի ինտերակտիվ, լրացված իրականությամբ թանգարան, որից ստացած եկամուտով էլ կֆինանսավորի ֆուտբոլիստի աշխատավարձը, հաղորդում է իսպանական AS-ը։

Կատալոնական ակումբում հույս ունեն, որ նոր թանգարանը կունենա տարեկան մի քանի տասնյակ հազար այցելու եւ տոմսերի վաճառքից ստացած եկամուտը Լա Լիգան կհամարի ակումբի հերթական տնտեսական լծակը։ Այն թույլ կտա չխախտել ֆինանսական արդար խաղի կանոնները։


Մեսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ «Բարսելոնան» նրան կառաջարկի մեկ տարվա պայմանագիր հաջորդ ամռանը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով։