Ռուսաստանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Լի Շանֆուն ուրբաթ, ՇՀԿ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության շրջանակում, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ըստ արձանագրության՝ ՌԴ-ի եւ Չինաստանի պաշտպանության նախարարների երկկողմ բանակցությունները Նյու Դելիում, որտեղ տեղի է ունենում ՇՀԿ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, նախապես ծրագրված չէին։


Խորհրդակցությունն սկսվելուց առաջ եւ նիստերի ընդմիջումներին Շոյգուն եւ Լի Շանֆուն կարծիքներ են փոխանակել կողմերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։