Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը կիրակի հայտարարել է, որ Վատիկանը մասնակցում է խաղաղ առաքելությանը, որը փորձում է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը՝ հրաժարվելով այլ մանրամասներ տրամադրել, հաղորդում է Reuters-ը։

«Ես պատրաստ եմ անել այն, ինչ պետք է անել։ Ներկայումս առաքելություն է իրականացվում, սակայն այն դեռ չի հրապարակվել: Երբ այն դառնա հրապարակային, ես կբացահայտեմ այն»,- լրագրողներին ասել է Հռոմի պապը Հունգարիա կատարած եռօրյա այցից հետո հայրենիք վերադառնալիս:


«Կարծում եմ, որ խաղաղությունը միշտ ձեռք է բերվում ուղիներ բացելով։ Դուք երբեք չեք կարող խաղաղության հասնել մեկուսացման միջոցով: ...Հեշտ չէ»,- ասել է նա:

Հռոմի պապը հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին խոսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Բուդապեշտում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Իլարիոնի հետ։

«Այս հանդիպումներում մենք խոսեցինք ոչ միայն Կարմիր Գլխարկի մասին։ Մենք խոսել ենք այդ բոլոր թեմաների մասին։ Բոլորին հետաքրքրում է խաղաղության ճանապարհը»,- ասաց նա։