Tech news.am-ը գրել է.


Tencent Cloud ընկերությունը ներկայացրել է թվային մարդու արտադրության համար նախատեսված թվային հարթակ, որը կոչվում է Deepfakes-as-a-Service (DFaaS), տեղեկացնում է The Register-ը։

Մարդու թվային տարբերակն ստեղծելու համար ծառայությանն անհրաժեշտ է տվյալ մարդու մասնակցությամբ ընդամենը երեք րոպե տևողությամբ տեսանյութ, նրա կողմից արտասանված 100 նախադասություն և 24 ժամ ժամանակ։ Եվ այս ամենը արժե ընդամենը 145 դոլար:

Մարդու թվային տարբերակը հասանելի է ինչպես ամբողջ հասակով, այնպես էլ մինչև գոտկատեղը տարբերակով։ Ծառայությունը հասանելի է թե՛ չինարեն, թե՛ անգլերեն լեզուներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր՝ կայքում