Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է NV.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը։

Զելենսկին Մակրոնին պատմել է ճակատում տիրող իրավիճակի և դրա զարգացման հեռանկարների մասին մայիս-հունիս ամիսներին։


Նա նաև կենտրոնացել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնահերթ կարիքների վրա։

Նախագահները պայմանավորվել են պաշտպանական օգնության լրացուցիչ որոշումների շուրջ, որոնք կամրապնդեն Ուկրաինայի ներուժը մարտի դաշտում։

«Արձագանքման արագությունն ու կոնկրետությունը շատ կարևոր է, այն մեծապես բարձրացնում է մեր հնարավորությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հաստատումը մեր զինված ուժերին հզոր զրահապատ փաթեթ տրամադրելու վերաբերյալ»,- ընդգծել է Զելենսկին։

«Այժմ այս զրույցի ընթացքում պարոն նախագահը հաստատել է Ուկրաինայի համար հենց այն, ինչի վերաբերյալ ես դիմել եմ իրեն նախորդ զրույցում», - հավելեց նա։

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը, որտեղ Կիևն ակնկալում է կոնկրետ որոշումներ անվտանգության երաշխիքների և Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու ընթացակարգի նախապատրաստման վերաբերյալ։