Խոյ

Փոփոխությունների շրջան է: Եթե ձեր կյանքում կան բաներ, որոնք ձեզ չեն գոհացնում, ապա ճիշտ ժամանակն է ամեն ինչ փոխել: Բացառություն է սիրային ասպարեզը: Թողեք այնպես, ինչպես կա:


Ցուլ

Հաջողությունը ձեզ ուղեկից կլինի, եթե համբերատար լինեք: Դուք էքստրիմի սիրահար եք, բայց այս փուլում փորձեք զերծ մնալ վտանգավոր սպորտաձևերից:

Երկվորյակ

Դուք կհայտնվեք երկընտրանքի առաջ, դուք չեք կարողանում քայլ կատարել ոչ առաջ, ոչ հետ, փորձեք այս շրջանում ձեզ հանգիստ պահել, քայլ կատարելու համար դեռ վաղ է:

Խեցգետին


Եթե ձեր կյանքում հայտնվի մեկը, ում դուք միանգամից կհամակրեք, մի նվիրվեք միանգամից, պահպանեք զգուշավորություն. մարդիկ միշտ չէ, որ իրականում այն են, ինչ ցույց են տալիս:

Առյուծ

Գործնական հարաբերություններ հաստատելը ձեզ համար շատ հեշտ է և այդպես էլ կշարունակվի: Թղթաբանության հետ կապված հարցեր կան, որոնք լուծում կստանան:


Կույս

Ձեր առաջ իրատեսական նպատակներ դրեք: Դուք երազանքներով եք ապրում, իսկ եթե այդ երազանքները չեն իրականանում, ընկճվում եք: Փորձեք ռեալ բաներ պլանավորել:

Կշեռք

Այսօր փորձեք ձեզ տրամադրել ընկերներին և հարազատներին: Շաբաթվա մեջ դուք չեք հասցնում շփվել նրանց հետ, հիմա այդ բացը լրացնելու ժամանակն է:

Կարիճ

Չմտածված քայլեր մի կատարեք: Դուք սիրում եք պահի տակ որոշումներ կայացնել, բայց փորձեք փոխվել, լավ մտածեք, հետո գործեք:

Աղեղնավոր

Գործնական առաջարկ կստանաք, ինչն անսպասելի է, բայց շատ ժամանակին: Եթե հոգեպես ճնշված եք զգում, ապա այս առաջարկը ձեզ կկազդուրի ու շունչ կտա:

Այծեղջյուր


Չեն բացառվում սթրեսային իրավիճակները: Փորձեք համբերատար լինել, օրվա 2-րդ կեսը հաճելի կանցնի՝ ընկերների շրջապատում:

Ջրհոս

Նեգատիվ էմոցիաներ. ահա ինչպես կսկսի օրը: Բայց ամեն ինչ ձեր ձեռքում է: Եթե կյանքին դրական կողմից նայեք, օրվա ավարտը շատ դրական էմոցիաներով կանցնի:

Ձկներ

Հաստատակամություն ու համբերատարություն. Ահա՝ որն է ձեր գլխավոր զենքը: Շրջապատը ձեզ կփորձի հունից հանել, բայց եթե համբերատար լինեք, կհաղթեք: