Ադրբեջանը Լաչինի միջանցքում, Հաքարիի կամրջի մոտ դրված անօրինական անցակետում ռենտգենյան սքաներներ է տեղադրել։
Նշենք, որ ԱՄՆ արտադրության Smiths Detection զննման տոմոգրաֆիական համակարգն ունի կոնվեյեր եւ թույլ է տալիս ձեռքով տեղափոխվող բեռան մեջ հայտնաբերել պայթուցիկ նյութերը։ Այս համակարգը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին եւ թույլ է տալիս բեռների եւ ձեռնապայուսակների խորացված զննում իրականացնել համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։