Գիտնականները միջոց են գտել մարդուն մազերի ճերմակումից ազատելու եւ մազերի բնական գույնը վերականգնելու համար։ Պարզվել է, որ բավական է հոգ տանել մազերի ֆոլիկուլներում ցողունային բջիջների շարժունակության մասին։
Հայտնագործության հեղինակները ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից գիտնականներն են՝ Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի Բժշկական դպրոցից Մայումի Իտոյի գլխավորությամբ։
Մասնագետները վաղուց են ուսումնասիրում կրծողների մազերի ֆոլիկուլների բջջային պրոցեսները։ Նրանք պարզել են, որ երբ McSC ցողունային բջիջները դադարում են շարժվել ֆոլիկուլյար հատվածների միջեւ, պիգմենտացիան անհետանում է: Արդյունքում մազի վերարտադրողական հատվածներում հին մելանոցիտները բարակում են, իսկ նորերը չեն առաջանում։
Հետազոտողները պարզել են, որ McSC-ն սպիտակուցային ազդանշանի կարիք ունի հասունացման եւ պիգմենտի արտադրման համար։ Այս փոխազդեցությունը տեղի է ունենում մազի ֆոլիկուլի մի հատվածից մյուսը անցնելու ժամանակ։ Կախված դրանց դիրքից՝ դրանք գտնվում են պարզունակ կամ անցմանը նպաստող վիճակում։ Միեւնույն ժամանակ մազի ծերացմանը զուգընթաց՝ ավելի շատ մարդիկ են կանգ առնում այս փուլերի միջեւ։ Այլ կերպ ասած՝ տարիների ընթացքում վերարատադրողական բջիջները ամբողջությամբ չեն անհետանում, այլ գտնվում են այսպես ասած քնած վիճակում։ Դա նշանակում է, որ եթե McSC-ն ակտիվացվի, ապա կարելի է վերականգնել մազերի գույնը։
Մկների վրա լաբորատոր փորձերը եւ 3D վիզուալիզացիան հաստատել են մասնագետների եզրակացությունները։ Գիտնականների կարծիքով՝ ցողունային բջիջներն իսկապես ունեն մարմնի այլ համակարգերի բջիջների փոխակերպվելու յուրահատուկ ունակություն, ուստի դրանք կարող են օգտագործվել գլխամաշկի խորը շերտերում փոխպատվաստման համար՝ դրանով իսկ վերականգնելով մազերի ֆոլիկուլների ակտիվությունը: Սա ոչ միայն կանդրադառնա մազածածկույթի որակի վրա, այլեւ կպաշտպանի մարդուն մազաթափությունից եւ կվերականգնի մազերի առողջ պիգմենտացիան։