Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կողմ է, որ Բաքվի եւ Երեւանի բանակցություններն անցկացվեն առանց միջնորդների։
«Կարծում եմ, որ համաձայնության գալու լավագույն միջոցն ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, առանց որեւէ միջնորդի, ֆասիլիտատորների եւ խանգարումների»,- ասել է Ալիեւը հայկական օկուպացված Շուշի քաղաքում անցկացվող միջոցառման ժամանակ։
«Կարծում եմ, որ երկու երկրների միջեւ ուղիղ բանակցություններն ավելի օգտակար եւ պիտանի կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է այսուհետ եւս շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- նշել է Ալիեւը։ Նա տեղեկացրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։