««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել Աժ-ի 037օօ01 համարանիշը, ինչի իրավունքը չունի։ Բանն այն է, որ Աժ-ում օօ01 համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։ Բայց քանի որ Աժ-ի համարանիշերով ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանները «չեն կանգնեցնում», Աբրահամյանը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդու առաջ «կանաչ լույս վառել»։ Դա միակ շռայլությունը չէ, որ Աբրահամյանը թույլ է տվել Լոքյանների նկատմամբ։ Նա մեծ ակտիվությամբ զբաղված Է հայր Լոքյանի լոբբինգով որպեսզի նրան դարձնի ՀՀ ՎՊ նախագահ»,– գրում է թերթը։