Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի ցանկանում այլեւս խաղալ ՊՍԺ-ում, որը նրան երկու շաբաթով հեռացրել է թիմից առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար։
Մեսին չի ցանկանում վերադառնալ Փարիզ եւ արժանանալ ակումբի ֆանատների սուլոցներին, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։
Հունիսին կավարտվի Մեսիի պայմանագիրը։ Կողմերը համագործակցությունը շարունակելու ցանկություն չունեն։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։