Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի զինծառայողների հանդեպ բռնության և անպատժելիության երևույթները, ինչպես նաև մեր հանրության անտարբերությունը՝ Հայոց բանակի նկատմամբ: Այս մասին ասվում է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության տարածած հայտարարությունու, որում անդրադարձ է կատարվում 2019 թվականին դաժան ծեծի ենթարկված Արամ Մխիթարյանի դեպքին:

«Լրատվամիջոցները ահազանգում են, որ 2019 թ-ին Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած և գրեթե չորս տարի կոմայի մեջ գտնվող Հայոց բանակի փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է ու վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն մեր հանրությունը ու իրավապաշտպանների զգալի զանգվածները դրսևորում են անադեկվատ լռություն:


Վկաների պնդմամբ, փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև այսօրվա ԱԺ իշխող քաղաքական ուժի պատգամավոր՝ Տրդատ Սարգսյանը, սակայն վերջինիս հանդեպ մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Վերոնշյալը փաստում են, որ «Հեղափոխական» Հայաստանում դեռևս 2019 թ-ից հանրությունը անադեկվատ ականատես է լինում՝ Հայոց բանակի հանդեպ իշխող քաղաքական ուժի իրական մոտեցման և ընտրովի արդարադատության ինստիտուտի ներդրմանը:

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի զինծառայողների հանդեպ բռնության և անպատժելիության երևույթները, ինչպես նաև մեր հանրության անտարբերությունը՝ Հայոց բանակի նկատմամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած եւ արդեն 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Մուրացանի ԲԿ: