«Ժամանակի» տեղեկություններով՝ հնարավոր է, Հայաստանն այդպես էլ չմիանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչեւ տարեվերջ ստեղծվելու է Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի այդ կառույցի փաստաթղթերը՝ կանոնադրությունը, առաջարկվող պայմանները եւ այլն:
Հավաստի տեղեկություններով՝ հայկական կողմից ստեղծված հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգելու է այն եզրակացության, որ Մաքսային միությանն անդամակցելը նպատակահարմար չէ Հայաստանի համար, քանի որ առաջարկվող մաքսային դրույքները ձեռնտու չեն մեր տնտեսությանը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):