Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա նախապես հայտարարեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու. «Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- ասաց Սասուն Միքայելյանը։


Լրագրողներն արձագանքեցին՝ այսօր նաև Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է, հետ բերելու՞ ենք, թե՞ ոչ։ «Պիտի ազատագրվի։ Լեզվով չէ, գործով»,- ասաց ԵԿՄ նախագահը՝ չպատասխանելով հաջորդիվ հնչած հարցերին։

«Ես իմ հարցերին պատասխանում եմ ճակատում»,- ասաց նա։