«ՀՀ ԱԳՆ-ն մոտ 3 մլն դրամ կամ 5 հազար 300 եվրո է ծախսել ընդամենը մեկ լամինացիոն սարք ձեռք բերելու համար։ Ինչպես փաստում են «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ սարքը ձեռք է բերվել գերմանական «Դիլլետա» կազմակերպությունից, ընդ որում այն ամենավերջին մոդելի է։
Փաստորեն, «ԱԳ մեծարգո պարոն նախարար» էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությանը նորմալ աշխատելու, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու, միջազգային ասպարեզում հուսալի գործընկերոջ համբավ ունենալու, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի նպաստ Հայաստանի լուծելու համար պակասում էր այս սարքը, և դրա բացակայությունն Էր պատճառը, որ այսքան տարի ձախողումներ են գրանցվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: