Կիևը դարձել է պետական հեղաշրջման պատանդը և սակարկության առարկան Արևմուտքի ձեռքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չափազանց մեծ հավակնությունները, ամբարտավանությունն ու ամենաթողությունը անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների: Սրանում է կայանում այն աղետը, որն այժմ ապրում է ուկրաինացի ժողովուրդը: Նա դարձավ պետական հեղաշրջման և արևմտյան տերերի հանցավոր ռեժիմի պատանդը, սակարկության առարկա նրանց դաժան եսասիրական ծրագրերի իրականացման գործում»,- ասել է Պուտինը Հաղթանակի շքերթի ժամանակ։