«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում․ որոշ հաշվարկներով՝ առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։
Հինգ ամսից ավելի շրջափակված Արցախում երեք ամսից ավելի է՝ Հայաստանից հոսանք չի հասնում` Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնելու աշխատանքներին: Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ տարբերակն է եղել արցախցիների համար, եւ ցուրտ ձմռան պատճառով աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից՝ էներգիա ստանալու նպատակով։
Եթե այդ պաշարն էլ սպառվի, արցախցիները կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ կենսապայմաններից՝ էլեկտրաէներգիայից եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում