Երկու անօդաչու փորձել է գրոհել Բելգորոդի մարզը, մեկը ոչնչացվել է ռուս զինվորականների կողմից, մյուսը հարվածվել է էլեկտրագծերին, տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Նշվել է, որ առաջին անօդաչուն կանգնեցվել է ՌԷՊ միջոցների կողմից, իսկ հետո խփվել հրազենով Սպոդարյուշինո գյուղում։


Եվս մեկ անօդաչու՝ ինքնաթիռի տիպի, հարվածվել է էլեկտրագծերին Օլխովատկա գյուղի Մոլոդյոժնայա փողոցում։ Պայթած անօդաչուի բեկորները վնասել են տեղի մանկաբարձական կետը, երկու բնակելի տուն, փոստի շենքը եւ Մշակույթի տունը։ Տուժածներ չկան։