ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
«Մենք հիանալի քննարկում ունեցանք Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ընթացող խաղաղության բանակցությունների ու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիների վերաբերյալ»,-նշել է Փալոնը: