ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Վրաստանը վերսկսի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին տեղեկացրել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները Accent-ի համար տրված մեկնաբանությունում։

Պետդեպարտամենտում հիշեցել են, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, մասնավորապես, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։


«Եթե ուղիղ չվերթները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերսկսվեն, դա կստիպի մեզ պատժամիջոցներ մտցնել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն ներմուծման եւ արտահանման վերահսկողության ներքո գտնվող ինքնաթիռները»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է հեռանալ «պուտինյան ռեժիմից»։ Պետդեպարտամենտում հիշեցրել են, որ ՌԴ-ն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։

«Վրացի ժողովրդի համար ավելի լավ կլինի, եթե Պուտինն իր զորքերը դուրս բերի Ռուսաստանի օկուպացրած Վրաստանի տարածքից, քան թե վերականգնի ուղիղ ավիահաղորդակցությունը կամ չեղարկի վիզային ռեժիմը»,- հայտարարել են պետդեպարտամենտում։