Երևանի պետական համալսարանը բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ մարզային բուհերի շարքում։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Երևանի պետական համալսարանը, 59 կրթական ծրագրերի հայտարարված 2461 տեղի համար ընդունելության առաջին փուլով ունեն 3159 դիմորդ։ Ընդ որում, անցյալ տարի ընդունելության առաջին փուլով ԵՊՀ-ն ունեցել է 2873 դիմորդ, այսինքն՝ այս տարի դիմումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով։


«Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ՝ ավելի մեծ թվով դիմորդներ ունեցող կրթական ծրագրերի շարքում են նաև այն 6 ծրագրերը, որոնց դեպքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք։ Սա վստահաբար պայմանավորված է դիմորդների շրջանում պետության սահմանած առաջնահերթությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու վստահությամբ։ Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր դիմորդներին։ Մենք սպասում ենք ձեզ Երևանի պետական համալսարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։