Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

shamshyan.com-ի հաղորդմամբհիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը եւ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գկխավորությամբ:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ս. Ամիրյանի գլխավորությամբ, պարզել է գյուղի այն տունը, որտեղ բակում տեղադրված ջրով լցված տարայի մեջ է անզգուշաբար վայր ընկել երեխան եւ ջրահեղձ եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: