Սիրուշոն այս շրջանում Արգենտինայում է: Երգչուհին, պարբերաբար, կիսվում է իր ժամանցով: Հերթական հրապարակումը Բուենոս Այրեսում զբոսանքից մի հատված է, որտեղ Սիրուշոն ցուցադրել է իր ոճային street style-ը:
Միշտ թրենդային կերպարներով աչքի ընկնող երգչուհին սպորտային ու հարմարավետ ոճում է՝ լայն տաբատ, առատ կտրվածքներով սպիտակ տոպ, սպորտային կոշիկներ, բնական մազեր ու դիմահարդարում եւ, իհարկե, արեւապաշտպան ակնոց: Իր լուքը երգչուհին ամբողջացրել է արծաթյա զարդերի հավելմամբ:
Սիրուշոյի կերպարը գնահատել է նաեւ Քարդաշյանների դիմահարդարը՝ Հրուշ Աճեմյանը, որը համագործակցել է հայ երգչուհու հետ: «Սիրուն աղջիկ»,-անգլերենով գրել է նա: