«Հանրապետական դաշինքը»՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) գլխավորությամբ, ճնշող մեծամասնություն է ստանում խորհրդարանում, վկայում են TRT հեռուստաընկերության հրապարակած նախնական տվյալները Թուրքիայի ընտրատեղամասերում ընտրաթերթիկների հաշվարկումից հետո։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 14-ին։ Հեռուստաալիքը հրապարակել է նախնական տվյալները՝ ըստ Anadolu գործակալությունից ստացված տվյալների։ Վերջնական արդյունքները կհայտարարի Թուրքիայի ԿԸՀ-ն։
Ըստ նախնական տվյալների՝ կառավարող կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 35 տոկոսը, ինչը երաշխավորում է 266 տեղ, իսկ դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) եւ Yeniden Refah կուսակցության հետ միասին՝ 53,2 տոկոս, ավելի քան 320 մանդատ 600 տեղանոց խորհրդարանում։
Անվավեր են ճանաչվել ավելի քան 1,3 մլն ձայներ։
Ընդդիմադիր վեց կուսակցությունների «Ժողովրդական դաշինքը» ստացել է ձայների ավելի քան 35 տոկոսը, «Աշխատանքի եւ ազատության դաշինքը»՝ քրդամետ Ձախ կանաչ կուսալցության գլխավորությամբ, ավելի քան 10 տոկոս։
27-րդ գումարման խորհրդարանում, որն ընտրվել էր 2018թ., կառավարող AKP-ն ուներ 295 մանդատ։