Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ այդ կերպ տրոլեյբուսների թիվը կդառնա 8, իսկ մինչև ամսվա վերջ նախատեսվում է, որ թիվը կհասնի 15-ի:


«Կարծում եմ՝ պետք է բացատրենք նաև ինչի մասին է խոսքը: Նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծվել են, տալիս են մեզ հնարավորություն ընդհանուր ցանցից անջատված քշել ևս 60 հավելյալ կիլոմետր նույն էլեկտրաավտոբուսների տրամաբանության ներքո: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսների ցանցը մի փոքր ընդլայնվելու է, իր ուղին փոփոխվելու է որոշ չափով»,- ասաց Ավինյանը:

Թե որ ուղղություններով կշահագործվեն տրոլեյբուսները, որոշումը կհրապարակվի հաջորդ գործակարգավարական նիստին: