Իտալիայի ֆինանսական գվարդիան բռնագանձել է կոկաինի ռեկորդային քանակություն՝ 2 734 կիլոգրամ, որն ուղարկվելու էր Հայաստան Էկվադորից, նշվել է ուժային գերատեսչության հաղորդագրությունում։

Արգելված բեռն առգրավվել է Ջոյա-Տաուրո քաղաքի (հարավային Կալաբրիա) նավահանգստում։ Թմրանյութերը սառեցված էին 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այդ երկու բեռնարկղերը Հայաստան պետք է ուղարկվեին Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով։


«Կոկաինը հայտնաբերվել է... բարդ սքաներների օգնությամբ, Ջոել շան հետ միասին։ Առգրավված թմրանյութը, որը չափազանց մաքուր էր եւ կատարյալ վիճակում, թմրավաճառներին ավելի քան 800 մլն եվրոյի եկամուտ կապահովեր»,- նշվել է հաղորդագրությունում։ Թմրանյութերի տեղափոխման եւ հետագայում վերացման համար գործի է դրվել ֆինգվարդիայի ավելի քան 30 աշխատակից, նշել է գերատեսչությունը։