Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ազգային թիմում «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մակարդակի առաջատարի պակաս է տեսնում։

«Իհարկե, Հայաստանի հավաքականն ունի Մխիթարյանի տրամաչափի առաջատարի պակաս։ Մխիթարյանի նման խաղացողը ամեն թիմի էլ շատ պետք է, իսկ մեր թիմին՝ հատկապես։ Այդպիսի աստղային խաղացողի միայն հայտնվելը խաղադաշտում արդեն շատ բան է նշանակում։ Մրցակիցը սկսում է ավելի հարգանքով վերաբերվել թիմին։


Հիմա մեծ հույսեր ենք կապում Էդուարդ Սպերցյանի եւ Նաիր Տիկնիզյանի հետ։ Առաջատարի դերը հաճախ են ստանձնում կենտրոնի եւ հարձակման խաղացողները, ավելի հազվադեպ՝ եզրայինները։ Բայց Տիկնիզյանը ակումբում էլ, հավաքականում էլ լավագույն կողմերից է իրեն դրսեւորում։

Մեր թիմում արդեն առաջատար դերերում է Սպերցյանը։ Նա դեռ երիտասարդ է, բայց մենք հույս ունենք, որ կվերցնի առաջատարի ֆունկցիան»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա խաղերում հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսին, իսկ հունիսի 19-ին կընդունի Լատվիայի թիմին։