Ռուսական կողմը հաստատել է մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նախատեսված են նաեւ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները:
«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը, վիճելի հարցերի լուծմանը»,-ասել է նա։