«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ժամը 12- ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը սահմանամերձ Կոռնիձոր համայնքում նախատեսում է անցկացնել հավաք՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով։

ՀԿ-ն կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ «ոտքի և տեր կանգնել վտանգված Արցախին, մեր իրավունքներին, ուղղելու մեր մեջքը, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, որպեսզի ցույց տանք ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, որ ցանկանում են իրեն պարտադրել»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ շարժման նոր սկիզբ:


Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին քաղաքական մի շարք ուժերի միջև ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում՝ հակաիշխանական հուժկու հանրահավաքներ անցկացնելու հարցով։ Հիմնական պահանջներն են լինելու՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու բրյուսել յան գործընթացի կասեցում և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում