Գայանե Մարտիրոսյանին կալանավորման միջնոդություն է ներկայացվել, կալանքի գործով նիստը հետաձգվել է մինչև ժամը 1-ը։

Քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդություն, դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին: Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։


Նա նաեւ հայտնել է, որ Գայանեի վիճակը վատացել է, նրա համար շտապօգնության մեքենա են կանչել դատարան:

Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ կան, նաեւ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այստեղ են նաեւ ընդդիմադիր պատգամավորները: