«Սեւիլիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Իսպանական թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2:1:

Խաղի հաշիվը 65-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Պատասխան գոլը 71-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Սուսոն։ Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին հանդիպումը Թուրինում ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:


«Սեւիլիայի» հաղթական գոլը 95-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան։

Մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք եզրափակիչում «Սեւիլիայի» մրցակիցը կլինի իտալական «Ռոման», որը պայքարից դուրս էր թողել գերմանական «Բայեր Լեւերկուզենին» (1:0, 0:0):

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Սեւիլիա» - «Յուվենտուս»՝ 2:1 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0) (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Սուսո, 71, Էրիկ Լամելա, 95 - Դուշան Վլահովիչ, 65

Հեռացում՝ Մարկոս Ակունյա («Սեւիլիա»), 115, երկրորդ դեղին քարտ