«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ: Լուրի իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Աահակյանի հետ: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- հակիրճ ասել է ընտրություններով խիստ զբաղված Գալուստ Գրիգորին:
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս


