Չինաստանի բանկչուհի Սուն 15 օր անցկացրել է ջրհորի հատակում՝ կերակրվելով միայն հում եգիպտացորենով: Այս մասին հաղորդում է France Presse-ն՝ հղում կատարելով տեղի Դահե պարբերականին:
38 ամյա կինը սեպտեմբերի սկզբին մեկնել է հավաքելու բժշկական բույսեր և չի վերադարձել տուն: Ինչպես պարզվել է հետագայում նա իր տուն վերադառնալիս եգիպտացորենի դաշտով Սուն ընկել է դաշտի մեջտեղում փորած մեկ մետր լայնությամբ և չորս մետր խորությամբ ջրհորի մեջ: Սայթաքող պատերը թույլ չեն տվել կնոջը ինքնուրույն վեր բարձրանալ:
Ինչպես գրում է ֆրանսիական գործակալությունը 15 օրվա ընթացքում Սուն սնվել է եգիպտացորենով, իսկ ծարավը հագեցրել է անձրևաջրով:
Միաժամանակ Սուն չի դադարել օգնություն կանչել և ի վերջո նրա ձայնը լսել են տեղի ֆերմերները:
Սուին ջրհորից դուրս են բերել դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները: Նա դժվարությամբ է կարողացել խոսալ և շարժվել, սակայն լուրջ վնասվածքներ չի ունեցել: Այժմ նա գտնվում է Խենան նահանգի հիվանդանոցում և նրա առողջական վիճակը վտանգի տակ չի գտնվում: