Լոնդոնի «Չելսին» առաջարկ է արել Թուրինի «Յուվենտուսին» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերի հարցով։ Անգլիական ակումբը պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

«Չելսիի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի թեկնածու, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին խոստացել է, որ ամռանն անպայման ձեռք կբերի Վլահովիչին։ Պոչետինոյի նշանակումը սպասվում է հունիսին։


Վլահովիչը դեմ չէ կարիերան շարունակել «Չելսիում»։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։