Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի՝ 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ էլ մտնում է Արծաշենը: Անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են: Դրանցից մեկը կարող է լինել հետեւյալը՝ գծի երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները՝ Ադրբեջանի: Այսպիսինն է դիրքորոշումը քաղաքական առումով, բայց իրավական կողմը դեռ պետք է ուսումնասիրել»,- ասաց նա: