Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի՝ մայր Գայանե Մարտիրոսյանի ազատության պահանջով կառավարության դիմաց ակցիա իրականացնող ծնողներին սատարելու էին եկել հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կարծիքով, տիրող իրավիճակը նոր աղետալի երևույթի մեկնարկի մասին է խոսում։
«Ես չեմ կարծում, թե էդ մի քանի ընտանիքներից է այս վախերը, որ դուրս է բերվել ամբողջ զորակազմը։ Իմ գնահատմամբ, նոր ու ավելի ծանր զիջումների և մարտահրավերների առջև է կանգնած մեր պետությունը, և այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, մենք կանգնել ենք բարդ իրավիճակի առաջ։ Մեզ տարբեր տեղերից տարբեր խոսակցոթյուններ են հասնում, որ այն ամենն, ինչի մասին խոսվում էր երկար ժամանակ, պատրաստվում են իրագործել փաստաթուղթ ստորագրելով»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը մտավախություն հայտնեց, եթե այս ասուլիսի ընթացքում ոչինչ էլ չհնչի, ապա ապագայում մեզ մեծ աղետի առջև կկանգեցնեն։
«Այն ամենն, ինչ խոսվում էր Բրյուսելում և այլուր, պատահական չէր. դա կամրապնդեն և մենք կունենանք երկրոր դ կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը շատ ծանր կնստի մեր վրա։
Սրանք ամեն ինչ անելու են, որ մեր պետությունը տանեն վերջնական կազմաքանդման. պատահական չէ տիկին Գայանեի հետ կատարված դեպքը, որով ցանկանում են ցույց տալ, որ իրենք անպատժելի են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։