Ներկա պահին մենք դիտարկում ենք իրավիճակը հողի վրա՝ որպես այն միջնորդական գործառույթներ, որոնք ունի մեր երկիրը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի պաշտոնատար անձինք քանիցս քննադատել են ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին Ղարաբաղի իրավիճակի հետ կապված, եւ դատելով հայտարարություններից՝ Երեւանը հակված է ընդլայնել համագործակցությունն Արեւմուտքի եւ կրճատել համագործակցությունը ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ. արդյո՞ք ՌԴ-ն դիտարկում է այն սցենարը, որի դեպքում նրան կխնդրեն թողնել ռազմակայանը Հայաստանում։
«Մենք կօգտագործենք բոլոր գործիքները՝ հանդարտեցնելու համար իրավիճակը ե՛ւ հողի վրա, ե՛ւ քաղաքական առումով, բանակցություններ են վարվում բոլոր մակարդակներով, տեղի են ունեցել ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում։ Այս շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում, եւ դա մեր կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի ամբողջ շարք ուղղությունների եւ գերատեսչությունների գծով։ Նույնը կարող եմ ասել եւ ՀԱՊԿ-ի մասին, մենք այդ պայմանագրի մասնակիցներն ենք։ Եվ ես պարզապես թույլ կտամ ինձ ասել, որ այդ կազմակերպության գործունեությունը դիտարկում եմ որպես արդյունավետ եւ որ այն ներկայացել է հենց այդ կերպ։ Յուրաքանչյուր երկիր գնահատելու իր իրավունքներն ունի, իր հնարավորությունները, մենք դա այդպես ենք գնահատում»,- նշել է Զախարովան։