ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները չորեքշաբթի ելույթ կունենան Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, որից հետո կշարունակեն շփումները ոչ պաշտոնական ճաշի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ համաժողովի լիագումար նիստը տեղի կունենա Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում։


Չորեքշաբթի նիստի շրջանակներում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պեսկովը նաեւ հայտնել է, որ մայիսի 25-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները լիաֆորմատ նիստ կանցկացնեն, աշխատանքը կընթանա ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված ձեւաչափով, նախատեսվում է ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում։