Սաուդյան Արաբիայում վստահ են, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հունիսին պայմանագիր կկնքի «Ալ Հիլյալի» հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Սաուդյան Արաբիայում ցանկանում են տեսնել «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ Մեսիի դիմակայությունը եւ մոտ են դրան։


«Ալ Հիլյալը» Մեսիի կառաջարկի տարեկան 300 միլիոն եվրո աշխատավարձ, որից դժվար կլինի հրաժարվել վետերան ֆուտբոլիստին։

ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը կավարտվի հունիսին։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 39 հանդիպման ակումբային մրցաշարերում, խփել 20 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։