Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ եկել է, իսկ Հայաստանի վարչապետին՝ այս այցը չարգելափակելու համար, որպեսզի բոլորը հավաքվեն և խոսեն այս զգայուն թեմաների շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Մենք հնարավորություն կունենանք ամեն ինչի մասին խոսել եռակողմ ձևաչափով, և հուսով եմ, որ կհասնենք որոշ պայմանավորվածությունների, որոնք կհանգեցնեն իրավիճակի կառուցողական զարգացման ճանապարհին ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ողջ տարածաշրջանում»,- հավելել է Պուտինը։