Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես ըմբռնոււմ են, թե ինչպես պետք է ընթանա տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներին։
Նա հավելել է, որ երեք երկրների ղեկավարները փոխվարչապետերի բանակցություններից հետո կորոշեն՝ արդյոք անհրաժեշտ է նոր հանդիպում։