Սերժ Սարգսյանը պետք է ասի Մաքսային միություն մտնելու հարցը դնում ենք ռեֆերենդում, ժողովուրդը թող որոշի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչ արդյունք կտա դա, այն կլեգիտիմացնի որոշումը:

Պատասխանելով այն հարցին, կրկին կեղծ ընտրություններո՞վ, նա պատասխանեց, որ դա նշանակություն չունի. «Դա նույն բանն է, որ դուք որոշեք երբեք չամուսնանալ, որովհետեւ ձեզ կարող են մի օր դավաճանել: Հա, կեղծելու են»:

Նա իր խոսքի սկզբում վստահեցրեց, որ ամեն ինչ ասելու է պարզ, այլ ոչ թե այն քաղաքական գործիչների նման, ովքեր բլեֆ են անում:

«Պետք էր Եվրոպային ասել, որ մեր մոտ ռազմական բազա կա, պետք չի գրգռել ռուսներին: Ոչ այնտեղ էր պետք, ոչ այնտեղ:

Նա նաև նշեց, որ ժամանակին պաշտպանել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն նշեց, որ ամեն ինչ միայն ժպտալով և բարևելով չէ: