Տարածաշրջանում հակամարտության հարցը պետք է լուրջ քննարկվի Վիլնյուսում կայանալիք Արևելյան Գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:
Այս մասին, պատասխանելով Апа-ի հարցին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:
«Մենք գտնում ենք, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում անհրաժեշտ է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել տարածաշրջանում հակամարտության հարցին:

Այդ հարցը պետք է լուրջ քննարկվի և արտահայտվի դրքորոշում դրա նկատմամբ: Հուսով ենք, որ հակամարտությունների հարցը կարտացոլվի գագաթանժողովի վերջնական բանաձևում»,- հայտարարել է փոխնախարարը: