Սիրիայի հակաօդային պաշտպանության բանակային միջոցները հետ են մղել Իսրայելի ագրեսիայի ակտը հրթիռների օգտագոևծմամբ, որոնք ուղղված էին Դամասկոսի մերձակա մի քանի օբյկետների դեմ, եւ խփել են մի քանի հրթիռներ, տեղեկացրել է ՍԱՆԱ-ն։

«Կիրակի, ժամը 23.45-ին մոտ իսրայելցի հակառակորդը կատարել է օդային ագրեսիայի ակտ՝ հրթիռների օգտագործմամբ, օկուպացված սիրիական Գոլանի կողմից, դրանք ուղղված են եղել Դամասկոսի մերձակա մի քանի օբյեկտների դեմ, եւ ՀՕՊ բանակային միջոցները որսացել են հրթիռներն ու խփել դրանցից մի քանիսը»,- տեղեկացրել է զինվորական աղբյուրը սիրիական տեղեկատվական գործակալությանը։


Աղբյուրն ավելացրել է, որ ագրեսիան հանգեցրել է միայն նյութական վնասի։