ՆԳՆ հետախուզման տվյալների շտեմարանում հայտնվել է Հանրապետական կուսակցությունից ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի անունով քարտը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր քրեական գործ հարուցել ամերիկացի քաղաքական գործչի՝ ռուսների սպանության մասին արտահայտությունների փաստով։


Մայիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հրապարակել էր ամերիկացի սենատորի հետ իր հանդիպման կարճ տեսահոլովակը։ Դրանում Լինդսի Գրեմն ասել է. «Ռուսները մահանում են» եւ «Մենք երբեք դեռ այսքան փող չենք ծախսել այսքան հաջող»։ Տեսանյութում նրանք քայլում են միմյանց հետեւից, սակայն նկարահանման ռակուսը փոփոխվում է, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Տեսագրության ամբողջական տարբերակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, «Ռուսները մահանում են» եւ «Մենք երբեք դեռ այսքան փող չենք ծախսել այսքան հաջող» արտահայտությունները հիշատակվում են տարբեր համատեքստերում։