«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում, այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժինը։
Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: :
Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.
Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)
Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15 տարեկան)- «Լուսավորական» (քաղաք Ստեփանակերտ)
Պետրոս Ղազարյան -«Դու-դու» (12 տարեկան, քաղաք Երևան)
Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12 տարեկան, քաղաք Երևան)
Կարեն Օհանյան -«Share and Like» (12 տարեկան, քաղաք Երևան)
Կարապետ Կարապետյան -«Miracles», (13 տարեկան, քաղաք Երևան)
Գայանե Ղազարյան- «We Are Young» (13 տարեկան, քաղաք Երևան)
Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13 տարեկան, քաղաք Երևան)
Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)
Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15 տարեկան, քաղաք Երևան)
Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12 տարեկան, քաղաք Իջևան)
Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:
Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն: