Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին։

Հունիսի 15-ին կիսաեզրափակիչում իտալացիները կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Խորվաթիայի եւ Նիդեռլանդների հավաքականները։


Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ («Նապոլի»), Գուլիելմո Վիկարիո («Էմպոլի»)։

Պաշտպաններ․ Ֆեդերիկո Բասկիրոտո («Լեչե»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Ալեսանդրո Բուոնջորնո («Տորինո»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ալեսանդրո Ֆլորենցի («Միլան»), Ֆեդերիկո Գատի («Յուվենտուս»), Լեոնարդո Սպինացոլա («Ռոմա»), Ռաֆայել Տոլոի («Ատալանտա»)։

Կիսապաշտպաններ․ Բրայան Կրիստանտե («Ռոմա»), Դավիդե Ֆրատեզի («Սասուոլո»), Ժորժինյո («Արսենալ»), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Մատեո Պեսինա («Մոնցա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Նիկոլո Ձանյոլո («Գալաթասարայ»)։

Հարձակվողներ․ Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Դենյան Նյոնտո («Լիդս»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), Մատեո Ռետեգի («Տիգրե»), Մատիա Ձականյի («Լացիո»)։