ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին մեղադրում են գրագողության մեջ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀԱԿ պատգամավորը, հավելելով, որ խոսքը գիտության թեմատիկ ֆինանսավորման ծրագրի մասին է, որի հեղինակը ինքն է։
Բագրատյանի խոսքերով, ծրագրի գիտության հատվածը գրելը ամենածանրն է: Նա այցելել էր հանձնաժողով, որտեղ մի կին կար՝ Մանե Հակոբյան, հետագայում պարզվում է, որ նա լսում էր՝ ինչեր են խոսում, գնում, գրում եւ գրանցում է։ «Այդտեղ ընդհանրապես հեղինակային իրավունքի հարց չի կարող լինել, գիտության թեմատիկ ֆինանսավորման ծրագրի հեղինակը ես եմ եղել։ Այդ կինը դեկտեմբերին տանում գրանցում է մի ծրագիրը, որի մեծ մասը իմից է վերցված»,- նշեց նա։
Նա նշեց, որ ծրագիրը տեղադրվում է նաև նրանց «Ֆեյսբուքի» էջում։
Մանե Հակոբյանը դատի է տվել Հրանտ Բագրատյանին, թե ինչի է տպվել ծրագիրը «Ֆեյսբուքի» էջում։ «Դատարանը որոշել է, որ ես պետք է գնամ ֆեյսբուքի ուրիշի էջում այդ բանը փոխեմ, պատմական աբսուրդ, եւ պետք է հետ տամ այդ թոշակառու կնոջ վճարած մեկուկես միլիոնից մեկը»,- նշեց նա։
Քաբաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորին զանգում են, ոչ թե դատ է վարում, սամասուդ է անում: Մեկ է էլի հաղթելու ենք այդ սամասուդով, - նշեց Հրանտ Բագրատյանը։